четверг, 29 марта 2012 г.

Նիհարում ենք ամռանը ընդհառաջ կամ մի քանի սխալ իդեալական կազմվածքի ճանապարհին


Նիհարում  ենք ամռանը ընդհառաջ կամ                                                         մի քանի սխալ իդեալական կազմվածքի ճանապարհին
Ամառային այս շոգ եղանակներին մեր մտազբաղությունը միայն այն է, թե երբ և որտեղ  անցկացնել մեր  հանգիստը` տաք ծովի ափին արմավենիների ստվերի ներքո, թե մեր հարազատ Սևանի գրկում:  Ճամպրուկները հավաքելիս հասկանում ենք , որ լավ կլիներ  մի քանի <<ավելորդ>> կիլոգրամներից ձերբազատվելը:
Եվ արդեն  սկսում ենք փորփրել ինտերնետային կայքերը` հավաքելով << դիետա >> բառը, կամ դիմում հարևանուհու փորձված <<հրաշք>> դիետային: Բայց  մեկ վարկյան` ամեն տեսակի նիհարեցման նոր փորձին դիմելուց առաջ  պետք է  մի լավ  ծանր ու թեթև անել:
Իհարկե Երևանում գործում են  ավելորդ քաշից ձերբազատվելու տարբեր  կենտրոններ, որոնց ծառայություններից  կարող են օգտվել ոչ բոլոր ցանկացողները գնային առումով, իսկ թաղամասային պոլիկլինիկաները մեզ բոլորիս հասանելի են, օգտակար խորհուրդներ  մեզ տվեց թիվ 18 պոլիկլինիկայի բժշկուհի ներզատաբան Գայանե Հակոբյանը: Սկսենք նրանից, որ անհրաժեշտ է`
ü  Հաշվի առնել  եղանակային գործոնը:
ü  Գիտակցել, որ  ամեն մի դիետան ունի իր բացասական կողմը:
ü  Մտահոգվելու պատճառ կա, եթե Դուք տառապում  եք ինչ որ հիվանդությամբ:

Եվ այսպես` դուք որոշել եք , որ պետք է անթերի  տեսք ունենալ ծովի ափին գեղեցիկ լողազգեստով կամ պետք է անպայման գնեք այն սպիտակ նեղ տաբատը: Իսկ            << երազանքին >> հասնելուն  խանգարում  են մոտ 5-7 կիլոգրամները:
Տեղին է հաշվի առնել եղանակային գործոնները: Ամռան գալուն պես  մենք  մեր սեղաններից անպակաս ենք դարձնում միրգն ու բանջարեղենը, որոնք հարուստ են տարբեր վիտամիններով, հանքանյութերով և օգտակար են մարսողությանը, բայց մեկ սխալ կա այստեղ` անցնելով  այնպիսի  դիետայի, որը ներառում է միմիայն միրգ և բանջարեղեն` դա սխալ է, ինչպես մեզ բացատրեց  բժշկուհի ներզատաբան Գայանե Հակոբյանը` մրգերի  մեջ բացի ֆրուկտոզայից կա նաև մեծ քանակությամբ գլյուկոզա, որը հանդիսանում է ածխաջրերի աղբյուր, և իր հերթին  չի  նպաստում քաշի իջեցմանը:
Ամռանը  նաև մենք շատ ենք օգտագործում հեղուկ, չէ որ շոգ եղանակը ստիպում է մեր օրգանիզմին մեծ քանակությամբ հեղուկ կորցնել, բայց չպետք է մեր ծարավը հագեցնել ալկոհոլ պարունակող խմիչքներով,  օրինակ` գարեջուր, տարբեր տեսակի կոկտեյլներ, անհրաժեշտ է խմել միայն  մաքուր ջուր և հյութեր, բայց և այստեղ էլ կան  սխալներ , օրինակ` 2 լիտրից ավել ջուր խմելը, դա կարող է առողջությանը  բերել վնասներ, քանի որ երիկամներն են ծանրաբեռնվում և եթե սրտի հետ կան խնդիրներ , նույնպես պետք չէ տարվել շատ հեղուկ ընդունելու մոլուցքով, նաև պետք է հիշել, որ միրգն և բանջարեղենը 90% ջուր են պարունակում:
Այսպես ասած << դիետա նստելու >> ժամանակ մեզանից մեծամասնությունը օրաբաժնից հանում է հացը և հացահատիկը, այստեղ ևս  սխալ կա , հացահատիկը հարուստ է բազում օգտակար էլեմենտներով և տեղին է հիշել ճիշտ սնման բուրգը, որի ամենամեծ բաժինը ներկայացնում են հենց տարբեր հացահատիկները ( ցորենը, հնդկաձավարը, վարսակը և այլն…), իհարկե պետք չէ վերցնել մի մեծ սպիտակ հացի կտոր և  ագահաբար ուտել,  մտածելով, որ չենք գիրանա, օգտակար է կոշտ աղածվածքի ալյուրի հացը, օրական մի քանի կտոր այդպիսի հաց ոչ մի խնդրի չի բերի քաշի հետ:
Ինչ որ նոր կամ արդեն <<  փորձված >> դիետա կիրառելուց առաջ պետք է անպայման հաշվի առնել այն փաստը, եթե Դուք տառապում եք  ինչ որ հիվանդությամբ, այն դիետան, որը Ձեր ընկերուհին և բարեկամուհին են կիրառել Ձեզ համար կարող ոչ օգտակար լինել կամ ավելի վատ ` վաթարացնել Ձեր առողջությունը: Օրինակ վերջերս շատ նորաձև ճապոնական  դիետաի ժամանակ  բացի հոգնացության և թուլության զգացմունքից  գրանցվել են ուշագնացության դեպքեր և դա դեռ վատագույնը չէ: Եթե Դուք տառապում եք որևէ հիվանդությամբ, օրինակ`շաքարախտով, հիպերտոնիայով կամ  երիկամների հետ խնդիրներ ունեք, ապա միմիայն Ձեր բժիշկի հետ խորհրդակցելուց հետո կարելի է դիմել այս կամ այն դիետային:
Այս ամենից հետո մտածում ենք արդյոք ինչպես ձերբազատվել այդ չարաբաստիկ 5-7 կիլոգրամներից:
 Այս հարցին մեզ պատասխանեց բժշկուհի ներզատաբան Գայանե Հակոբյանը, որ ` չկա ԻԴԵԱԼԱԿԱՆ ԴԻԵՏԱ , պետք չէ   սոված լինելով նիհարել, այլ արժե օրական  սնվել 4-5 անգամ փոքր չափաբաժիններով, երեկոյան չծանրաբեռնել ստամոքսը, զբաղվել սպորտով, իսկ ամենակարևորը` ամենինչ գեղեցիկ է չափի մեջ:
                    


Ամենատարածված սխալները նիհարելու ճանապարհին
·      Ինքնուրույն  դիետայի ընտրություն
·      Սննդից ամբողջովին հրաժարվելը
·      Ծխելը
·      Կասկածելի դեղահաբերի ընդունումը
·      Ստամոքսի  փոքրացում վիրահատության միջոցով